Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ալյուրի հարստացման ծրագրի ընդլայնված քննարկում

ՀՀ ԱՆ. Ալյուրի հարստացման ծրագրի ընդլայնված քննարկում

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացավ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդլայնված քննարկում, որին մասնակցում էին սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական մի շարք կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, մասնագետներ։ 

 

Ողջունելով բոլոր մասնակիցներին` նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց վերջին ամիսներին ակտիվ քննարկվող այս հարցի շուրջ համախմբման անհրաժեշտությունը։ «Յուրաքանչյուր նախաձեռնության մեջ մենք կարևորում ենք մասնագիտական քննարկումները, ինչպես նաև արհեստավարժ, ազնիվ և կառուցողական մոտեցումները»,-ասաց նա։ 

 

Նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց հանրային առողջապահական այս ծրագրի Հայաստանում ներդրման նախադրյալները։ Նշեց, որ ամեն օր աշխահում 300 կին ծննդաբերության ժամանակ մահանում է անեմիայի և երկաթի անբավարարության հետևանքով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից։ Աշխարհում ավելի քան 40 մլն նախադպրոցական տարիքի երեխաներ տառապում են սուր և ավելի քան 120մլն երեխաներ` քրոնիկական թերսնուցումից:

 

Ըստ ԱՀԿ տվյալների աշխարհի բնակչության 20 % ենթակա է միկրոսնուցող նյութերի (երկաթ, ֆոլաթթու, յոդ, վիտամին A և այլն) անբավարարության։ Դա պատճառ է դառնում մի շարք ծանր ու անդարձելի ախտաբանական վիճակների, որոնք հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ բերում են մահվան:

 

Երկաթի պակասը երեխաների մոտ առաջացնում է սակավարյունություն, աճի տեմպերի դանդաղում, թույլ իմունային համակարգ, ճանաչողական ունակության ու զարգացման նվազում։ Վերարտադրողական տարիքի կանանց մոտ նույնպես առաջանում է սակավարյունություն, նորածնի ցածր քաշ և անհասություն, մայրական և նորածնային մահացություն, բարձր ռիսկ։ Չափահասների շրջանում երկաթի պակասն առավելապես արտահայտվում է քրոնիկական հոգնածությամբ և աշխատունակության անկմամբ։ Ըստ ԱՀԿ ապացուցողական հետազոտությունների` 90% դեպքերում անեմիաների պատճառը երկաթի պակասն է։ Վիտամինների և միկրոտարրերի անբավարարությունը չի շրջանցում նաև բնակչության այլ խմբերին: Սրտի և ուղեղի կաթվածների պատճառագիտության մեջ ներկայումս կարևորվում է ֆոլաթթվի անբավարարությունը:

 

Միկրոտարրերի և վիտամինների (ինչպիսիք են, օրինակ` երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն և այլն) անբավարարությունը հանրային առողջապահության ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ 2 մլրդ մարդ իր ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47%-ը և հղի կանանց 42%-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով:

 

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունությունը կազմում է 37% , իսկ կանանց շրջանում` 25%: Ամեն տարի Հայաստանում ծնվում է նյարդային խողովակի բնածին ճողվածքով 80 երեխա, որոնք ողջ կյանքում մնում են հաշմանդամ։

 

Այս օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում կանխարգելել միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների, մասնավորապես` երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված` երեխաների և կանանց սակավարյունության, երեխաների ճանաչողական զարգացման դանդաղման և իմունային մեխանիզմների խաթարման, կանանց շուրջծննդաբերական բարդությունների, նորածինների բնածին արատների (ողնուղեղային ճողվածք, ուղեղի ջրգողություն), մեծահասկաների ֆիզիկական աշխատունակության վատթարացման, սրտանոթային հիվանդացության ու մահացության և այլ անբարենպաստ երևույթների առաջացումը:

 

Աշխատանքային քննարկմանը մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերը պարզաբանեցին նախարարության մասնագետները։ Մասնավորապես հարց բարձրացվեց, թե, արդյո՞ք, առողջական որևէ խնդիր չունեցողների մոտ հարստացված ալյուրն օրգանիզմում երկաթի ավելցուկի պատճառ չի դառնա։ Այս առթիվ նշվեց, որ նման խնդիր կարող է առաջանալ, եթե մարդն օրական 50 կգ հաց ուտի։ Այն հարցին, թե, արդյո՞ք, ողջ բնակչությանն է անհրաժեշտ հարստացված ալյուր, եթե խոցելի խմբերի 37% և 25%-ի շրջանում կան միկրոտարրերի և վիտամինների անբավարարությամբ պայմանավորված շեղումներ` պարզաբանվեց, որ ալյուրի հարստացումը ոչ թե բուժիչ, այլ հանրային առողջապահական, կանխարգելիչ ծրագիր է:

 

Տրվեցին նաև գրավոր հարցեր։ Նախարարը հանձնարարեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, Պրոֆ. Յ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական, ինչպես նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոններին` տալ հիմնավորված պատասխաններ։ 

 

Նշենք, որ մեր երկրում նախատեսում է իրականացնել միայն բարձր և առաջին դասի ալյուրի հարստացում, այն էլ` ոչ ամբողջական ծավալով: Ըստ էության, դա ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող հանքային նյութերի և վիտամինների կորուստների վերադարձն է բարձր որակի ալյուրի մեջ։ 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, ներկայացնելով ԱՀԿ-ի մոտեցումներն ու երաշխավորություններն ալյուրի հարստացման ծրագրի վերաբերյալ, նշեց, որ Հայաստանում այն ներդնելու համար առկա են բոլոր նախադրյալները։ «Արդյունաբերական եղանակով ցորենի ալյուրի հարստացումն արդյունավետ, պարզ և ոչ ծախսատար մեթոդ է, որն անհրաժեշտ վիտամիներով և տարրերով կհամալրի մարդկանց սննդակարգը»,-ասաց նա։ Վկայակոչելով միջազգային բազմաթիվ գիտական հետազոտություններ` Թաթուլ Հակոբյանը հավելեց, որ ԱՀԿ-ի երաշխավորություններով ծրագիրն արդյունավետ կլինի բնակչության 85% ընդգրկվածության դեպքում: 

 

Ալյուրի պարտադիր հարստացման ծրագրերը հաջողությամբ իրականցվում են 82 երկրում։ Ծրագիրն անցած դարի 30-ական թվականներից իրականցվել է նաև Խորհրդային Միությունում (մինչև փլուզումը)։

 

Ամփոփելով երեք ժամ տևած քննարկումը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կոչ արեց համագործակցել միայն կառուցողական մթնոլորտում և կարևոր խնդիրների քննարկումների ժամանակ վկայակոչել բացառապես ապացուցողական բժշկության վրա հիմնված փաստեր և գիտական հիմնավորվածություն ունեցող լուրջ ուսումնասիրություններ: 

 

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել հանրային առողջապահական տարբեր հարցերի քննարկման նպատակով: Արմեն Մուրադյանն հասարակական կառույցերի ներկայացուցիչներին առաջարկեց մասնակցել Ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից 5 տարին մեկ իրականացվող, 2015 թվականին մեկնարկող Ժողովրդագրական և առողջապահական հարցերի հերթական հետազոտությանը:

 

Նա ողջունեց հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը կից հասարակական խորհուրդ ստեծելու գաղափարը։ 

 

«Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը միտված է առողջապահական ցուցանիշների բարելավմանը, ինչպես նաև մի շարք հիվանդությունների կանխարգելմանը»,-ընդգծեց նախարարը։ Նա շնորհակալություն հայտնեց աշխատանքային քննարկմանը ներկա շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Հանուն առողջ սննդի» սոցիալական նախաձեռնության ներկայացուցիչներին անկաշկանդ քննարկման, հնչեցրած կարծիքների համար:

 

Հասարակական կառույցների հետ հաջորդ հանդիպումը նախանշվեց անցկացնել մարտին:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ